AARMORATRAVEL · ARMENIA

ARMORA · ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՅՑԵՐ

Պատվիրակությունների սպասարկում

Պատվիրակությունների դիմավորում, ուղեկցում և տրանսպորտային սպասարկում՝ բիզնես դասի մեքենաներով ու նախապես համաձայնեցված ծրագրով։

Ուղարկել հարցում
Պատվիրակությունների սպասարկում

Սպասարկումը՝ ըստ ձեր ծրագրի

  1. Դիմավորում և հյուրերի տեղափոխություն
  2. Ուղեկցում դեպի հյուրանոցներ, գրասենյակներ ու հանդիպումներ
  3. Մեկօրյա կամ բազմօրյա տրանսպորտային սպասարկում
  4. Ճանապարհում և տեղափոխություն դեպի օդանավակայան

Անհրաժեշտ լեզուն, զբոսավարը կամ թարգմանիչը կարող եք նշել լրացուցիչ ցանկություններում։ Դրանք հաստատվում են առանձին։

BUSINESS CLASS

Բիզնես դասի մեքենաներ

Բիզնես դասի սեդան

Բիզնես դասի սեդան

Հարմար տարբերակ անհատական և գործարար տեղափոխությունների համար։ Mercedes-Benz E-Class-ի կարգի մեքենա կամ համաձայնեցված համարժեք տարբերակ։

Ուղարկել հարցում
Բիզնես դասի մինիվեն

Բիզնես դասի մինիվեն

Հարմարավետ տարբերակ պատվիրակության անդամների համատեղ տեղափոխության և ուղեբեռով ուղևորության համար։ Mercedes-Benz V-Class-ի կարգի մեքենա կամ համաձայնեցված համարժեք տարբերակ։

Ուղարկել հարցում

Լուսանկարները մեքենաների դասի օրինակներ են։ Մեքենայի մոդելը, նստատեղերի և ուղեբեռի տարողությունը հաստատվում են նախքան ամրագրումը։

Լուսանկարների աղբյուրները

Mercedes-Benz E-Class — Damian B Oh · CC BY-SA 4.0

Mercedes-Benz V-Class — Alexander-93 · CC BY-SA 4.0

Resized / WebP; responsive display may crop.

Խոր Վիրապ և Արարատ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստան։ Քո հաջորդ պատմությունը։

Արարատի տեսարաններից մինչև Դիլիջանի անտառները․ բացահայտիր Հայաստանը քո տեմպով՝ ARMORA-ի հետ։

Անհատական և խմբային երթուղիներՀայերեն, ռուսերեն և անգլերենՄեկօրյա և բազմօրյա ծրագրեր

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Քո ճանապարհորդությունը սկսվում է այստեղ

Ընտրիր երթուղին, ծանոթացիր գնին և ուղարկիր ամրագրման հարցում։

3–4 ժամ · Անհատական

Մայր Հայաստան · Կասկադ · Հանրապետության հրապարակ

Երևանի համայնապատկերներ, Կասկադի քանդակներն ու Հանրապետության հրապարակի ճարտարապետությունը՝ մեկ քաղաքային երթուղով։

Մանրամասն
4–5 ժամ · Անհատական

Մայր Հայաստան · Հանրապետության հրապարակ · Ծիծեռնակաբերդ

Երևանի տեսարաններ ու կենտրոնական հրապարակ, ապա այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Մանրամասն
5–6 ժամ · Անհատական

Գառնի · Գեղարդ · Քարերի սիմֆոնիա

Հեթանոսական տաճար, ժայռափոր վանք և Ազատի կիրճի բազալտե սյուներ։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Ծաղկաձոր · Սևան · Կեչառիս

Լեռնային հանգստավայր, Կեչառիսի վանք և Սևանի կապույտ ափեր։

Մանրամասն
6–8 ժամ · Անհատական

Ամբերդ · Արագած · Քարի լիճ

Լեռնային ամրոց և բարձրադիր լիճ։ Երթուղին կախված է սեզոնից ու եղանակից։

Մանրամասն
10–12 ժամ · Անհատական

Գառնի · Գեղարդ · Սևան · Դիլիջան

Գառնիի տաճար, Գեղարդի վանք, Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ ու Սևանավանք, Դիլիջանի հին փողոց, Միմինոյի հուշարձան և Հաղարծին՝ մեկ հագեցած ծրագրով։

Մանրամասն
8–9 ժամ · Անհատական

Սևան · Դիլիջան · Հաղարծին · Գոշավանք

Սևանա լիճ, Դիլիջանի հին փողոց և անտառների մեջ թաքնված վանքեր։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Գյումրի · Սև բերդ · Հարիճավանք

Գյումրիի քարե փողոցներ, յուրահատուկ ճարտարապետություն և Շիրակի պատմություն։

Մանրամասն
13 ժամ · Անհատական

Տաթև · Շաքի · Արենի

Տաթևի վանք, Որոտանի կիրճ, Շաքիի ջրվեժ և Արենի։ Ճոպանուղին՝ առանձին։

Մանրամասն
11–12 ժամ · Անհատական

Հաղպատ · Սանահին · Օձուն

Լոռու միջնադարյան վանքերը և Դեբեդի կիրճի տպավորիչ բնապատկերները։

Մանրամասն
8–9 ժամ · Անհատական

Խոր Վիրապ · Թռչունների քարանձավ · Արենի · Նորավանք

Արարատի տեսարանով Խոր Վիրապ, Արենի-1՝ Թռչունների քարանձավ, Արենիում ներառված գինու համտես և Նորավանքի կարմիր ժայռերի բնապատկերներ։

Մանրամասն
5–6 ժամ · Անհատական

Էջմիածին · Զվարթնոց

Մայր Տաճար, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Զվարթնոցի ավերակներ։

Մանրամասն
13–14 ժամ · Անհատական

Անհատական կարմրախայտի ձկնորսություն Դիլիջանում

ARMORA-ի անհատական ձկնորսական տուր՝ 1–3 մասնակցի համար։ Լեռնային գետահունով քայլք, փորձառու գիդ-հրահանգիչ և ձկնորսություն Տավուշի անտառներում։ Ընտրիր Ստանդարտ կամ Պրեմիում փաթեթը։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Անհատական սպինինգային ձկնորսություն նավակից

ARMORA Travel-ի անհատական ձկնորսական տուր՝ Արարատի մարզի լեռնային լճակում, 1–2 մասնակցի համար։ Ձկնորսություն նավակից, անձնական հրահանգիչ և անհրաժեշտ հանդերձանք։ Ընտրիր Ստանդարտ կամ Պրեմիում փաթեթը։

Մանրամասն
1–7 օր · անհատական ծրագիր

Քո անձնական Հայաստանը

Կազմենք երթուղի՝ ըստ քո օրերի, հետաքրքրությունների և նախընտրած տեմպի։

Մանրամասն

Պատրաստի անհատական տուրերի գները մեկնարկային են՝ մեկ սեդանի համար, մինչև 4 ուղևոր՝ առանց գիդի։ Այլ մեքենայի և մի քանի մեքենաների արժեքը հաշվվում է առանձին։ Յուրաքանչյուր տուրի «Մանրամասն» էջում նշված են ներառված և առանձին վճարվող ծառայությունները։ Արենիի համտեսը ներառված է համապատասխան գինու տուրում։ Վերջնական գինը հաստատվում է մինչև վճարումը։

ՔՈ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ · ՔՈ ԵՐԹՈՒՂԻՆ

Կազմիր քո ճանապարհորդությունը

Ընտրիր վայրերը, օրերի քանակը և ծառայությունները․ գնառաջարկը հաշվարկվում է անմիջապես։

Ընտրիր տեսարժան վայրերը
Լրացուցիչ ծառայություններ
Նորավանք · Վայոց ձոր

ARMORA-Ի ՄԱՍԻՆ

ARMORA Travel՝ քո այցի կազմակերպման գործընկերը

ARMORA Travel-ը Հայաստանում տուրեր, օդանավակայանի տեղափոխություններ և պատվիրակությունների սպասարկում կազմակերպող ընկերություն է։ Ծրագիրը կազմում ենք այցի նպատակի, ժամանակի և հյուրերի նախասիրությունների շուրջ։

01

Քո ընտրած տեմպով

Պատրաստի երթուղի կամ անհատական ծրագիր ընտանիքի, զույգի կամ ընկերների համար։

02

Լեզվով, որը քեզ հարմար է

Հայերեն, ռուսերեն կամ անգլերեն սպասարկումը համաձայնեցվում է ամրագրման ժամանակ։

03

Հստակ պայմաններով

Մինչև վճարումը համաձայնեցնում ենք տրանսպորտը, ծառայությունները և վերջնական արժեքը։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախորդների կարծիքները

Ճանապարհորդե՞լ ես ARMORA-ի հետ։ Կիսվիր քո տպավորություններով։

Գրել կարծիք

ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ուղարկիր ծառայության հարցում

Ընտրիր տուրը կամ դիմավորման ծառայությունը, ամսաթիվն ու հյուրերի քանակը։ Հարցումը պահպանվում է առցանց, իսկ ծրագիրը, հասանելիությունն ու վերջնական արժեքը հաստատվում են առանձին։

Բազմօրյա տուրի դեպքում՝ առաջին օրվա մեկնարկը։ Ժամը վերջնական հաստատվում է ամրագրման հետ։

Փաթեթի պայմանագրի նախագիծ

Անձնագրի լուսանկար չենք պահանջում։ Տվյալները պահպանվում են կոդավորված, հասանելի են միայն լիազորված ադմինիստրատորին և ներառվում են ձեր էլ․ հասցեին ուղարկվող պայմանագրի նախագծում։

Վճարում՝ հաստատումից հետո

Քարտային վճարում / Idram․ վճարման հղումը տրամադրվում է ամրագրումը հաստատելուց հետո։ Կայքում վճարային ծառայությունը դեռ միացված չէ։

Մինչև ճանապարհորդությունը

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս ամրագրել տուրը։

Ընտրիր պատրաստի տուր կամ կազմիր քո երթուղին և ուղարկիր հարցումը։ Մեքենայի հասանելիությունը, մեկնման պայմանները և վերջնական արժեքը հաստատում ենք առանձին։

Գինը մե՞կ անձի համար է։

Անհատական տուրի հիմնական գինը մեկ մեքենայի համար է։ Պատրաստի տուրերի մեկնարկային գինը մեկ սեդանի համար է՝ մինչև 4 ուղևոր՝ առանց գիդի։ Ավելի մեծ մեքենան և մի քանի մեքենաների արժեքը հաշվվում են առանձին։ Ընտրված տոմսերն ու այլ ծառայությունները ավելացվում են իրենց սակագնով։

Ի՞նչ է ներառված փաթեթում։

Յուրաքանչյուր տուրի մանրամասն էջում առանձին նշված են ներառված և լրացուցիչ վճարվող ծառայությունները։ Խմելու ջուրը ներառված է բոլոր մեքենաներում։

Կարո՞ղ եմ վճարել կայքում։

Առցանց ամրագրման հարցումը հասանելի է։ Քարտային և Idram վճարումները դեռ միացված չեն․ վճարման պայմանները համաձայնեցվում են հաստատումից հետո։

Փոխարժեքներ

ՀՀ Կենտրոնական բանկ
TelegramWhatsApp