AARMORATRAVEL · ARMENIA
Խոր Վիրապ և Արարատ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստան։ Քո հաջորդ պատմությունը։

Արարատի տեսարաններից մինչև Դիլիջանի անտառները․ բացահայտիր Հայաստանը քո տեմպով՝ ARMORA-ի հետ։

ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ · ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Էրեբունի–Երևան

Երևանը տոնում է իր ծնունդը

Հոկտեմբերի 9-ին և 10-ին բացահայտիր տոնական Երևանը՝ երաժշտությամբ, համերգային միջոցառումներով և միջազգային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ։

Հոկտեմբերի 9 · 21։00

Դիանա Արբենինա և «Նոչնիե սնայպերի»

Դիանա Աբգարի պուրակ, Երևան

Պաշտոնական հայտարարություններ
YEREVAN09—10ՀՈԿՏԵՄԲԵՐ · 2026
−15%

ARMORA-ի հատուկ առաջարկ

15% զեղչ բոլոր տուրերի համար

Պատրաստի փաթեթներ և քո կազմած անհատական տուրերը · Մուտք գործած գրանցված օգտատերերին՝ ևս 5% զեղչ սկզբնական գնից․ ակցիայի ընթացքում ընդհանուր՝ 20%։

03.10.2026–03.11.2026

Ընտրել տուր
Անհատական և խմբային երթուղիներՀայերեն, ռուսերեն և անգլերենՄեկօրյա և բազմօրյա ծրագրեր

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Քո ճանապարհորդությունը սկսվում է այստեղ

Ընտրիր երթուղին, ծանոթացիր գնին և ուղարկիր ամրագրման հարցում։

5–6 ժամ · Անհատական

Գառնի · Գեղարդ · Քարերի սիմֆոնիա

Հեթանոսական տաճար, ժայռափոր վանք և Ազատի կիրճի բազալտե սյուներ։

Մանրամասն
10–12 ժամ · Անհատական

Գառնի · Գեղարդ · Սևան · Դիլիջան

Գառնիի տաճար, Գեղարդի վանք, Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ ու Սևանավանք, Դիլիջանի հին փողոց, Միմինոյի հուշարձան և Հաղարծին՝ մեկ հագեցած ծրագրով։

Մանրամասն
8–9 ժամ · Անհատական

Խոր Վիրապ · Թռչունների քարանձավ · Արենի · Նորավանք

Արարատի տեսարանով Խոր Վիրապ, Արենի-1՝ Թռչունների քարանձավ, Արենիում ներառված գինու համտես և Նորավանքի կարմիր ժայռերի բնապատկերներ։

Մանրամասն
8–9 ժամ · Անհատական

Սևան · Դիլիջան · Հաղարծին · Գոշավանք

Սևանա լիճ, Դիլիջանի հին փողոց և անտառների մեջ թաքնված վանքեր։

Մանրամասն
13 ժամ · Անհատական

Տաթև · Շաքի · Արենի

Տաթևի վանք, Որոտանի կիրճ, Շաքիի ջրվեժ և Արենի։ Ճոպանուղին՝ առանձին։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Ծաղկաձոր · Սևան · Կեչառիս

Լեռնային հանգստավայր, Կեչառիսի վանք և Սևանի կապույտ ափեր։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Գյումրի · Սև բերդ · Հարիճավանք

Գյումրիի քարե փողոցներ, յուրահատուկ ճարտարապետություն և Շիրակի պատմություն։

Մանրամասն
11–12 ժամ · Անհատական

Հաղպատ · Սանահին · Օձուն

Լոռու միջնադարյան վանքերը և Դեբեդի կիրճի տպավորիչ բնապատկերները։

Մանրամասն
6–8 ժամ · Անհատական

Ամբերդ · Արագած · Քարի լիճ

Լեռնային ամրոց և բարձրադիր լիճ։ Երթուղին կախված է սեզոնից ու եղանակից։

Մանրամասն
5–6 ժամ · Անհատական

Էջմիածին · Զվարթնոց

Մայր Տաճար, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Զվարթնոցի ավերակներ։

Մանրամասն
3–4 ժամ · Անհատական

Մայր Հայաստան · Կասկադ · Հանրապետության հրապարակ

Երևանի համայնապատկերներ, Կասկադի քանդակներն ու Հանրապետության հրապարակի ճարտարապետությունը՝ մեկ քաղաքային երթուղով։

Մանրամասն
4–5 ժամ · Անհատական

Մայր Հայաստան · Հանրապետության հրապարակ · Ծիծեռնակաբերդ

Երևանի տեսարաններ ու կենտրոնական հրապարակ, ապա այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Մանրամասն
1–7 օր · անհատական ծրագիր

Քո անձնական Հայաստանը

Կազմենք երթուղի՝ ըստ քո օրերի, հետաքրքրությունների և նախընտրած տեմպի։

Մանրամասն

Պատրաստի անհատական տուրերի գները մեկնարկային են՝ մեկ սեդանի համար, մինչև 4 ուղևոր՝ առանց գիդի։ Այլ մեքենայի և մի քանի մեքենաների արժեքը հաշվվում է առանձին։ Յուրաքանչյուր տուրի «Մանրամասն» էջում նշված են ներառված և առանձին վճարվող ծառայությունները։ Արենիի համտեսը ներառված է համապատասխան գինու տուրում։ Վերջնական գինը հաստատվում է մինչև վճարումը։

ՔՈ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ · ՔՈ ԵՐԹՈՒՂԻՆ

Կազմիր քո ճանապարհորդությունը

Ընտրիր վայրերը, օրերի քանակը և ծառայությունները․ գնառաջարկը հաշվարկվում է անմիջապես։

Ընտրիր տեսարժան վայրերը
Լրացուցիչ ծառայություններ
Նորավանք · Վայոց ձոր

ARMORA-Ի ՄԱՍԻՆ

ARMORA Travel՝ քո այցի կազմակերպման գործընկերը

ARMORA Travel-ը Հայաստանում տուրեր, օդանավակայանի տեղափոխություններ և պատվիրակությունների սպասարկում կազմակերպող ընկերություն է։ Ծրագիրը կազմում ենք այցի նպատակի, ժամանակի և հյուրերի նախասիրությունների շուրջ։

01

Քո ընտրած տեմպով

Պատրաստի երթուղի կամ անհատական ծրագիր ընտանիքի, զույգի կամ ընկերների համար։

02

Լեզվով, որը քեզ հարմար է

Հայերեն, ռուսերեն կամ անգլերեն սպասարկումը համաձայնեցվում է ամրագրման ժամանակ։

03

Հստակ պայմաններով

Մինչև վճարումը համաձայնեցնում ենք տրանսպորտը, ծառայությունները և վերջնական արժեքը։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախորդների կարծիքները

Ճանապարհորդե՞լ ես ARMORA-ի հետ։ Կիսվիր քո տպավորություններով։

Գրել կարծիք

ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ուղարկիր ծառայության հարցում

Ընտրիր տուրը կամ դիմավորման ծառայությունը, ամսաթիվն ու հյուրերի քանակը։ Հարցումը պահպանվում է առցանց, իսկ ծրագիրը, հասանելիությունն ու վերջնական արժեքը հաստատվում են առանձին։

Վճարում՝ հաստատումից հետո

Քարտային վճարում / Idram․ վճարման հղումը տրամադրվում է ամրագրումը հաստատելուց հետո։ Կայքում վճարային ծառայությունը դեռ միացված չէ։

Մինչև ճանապարհորդությունը

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս ամրագրել տուրը։

Ընտրիր պատրաստի տուր կամ կազմիր քո երթուղին և ուղարկիր հարցումը։ Մեքենայի հասանելիությունը, մեկնման պայմանները և վերջնական արժեքը հաստատում ենք առանձին։

Գինը մե՞կ անձի համար է։

Անհատական տուրի հիմնական գինը մեկ մեքենայի համար է։ Պատրաստի տուրերի մեկնարկային գինը մեկ սեդանի համար է՝ մինչև 4 ուղևոր՝ առանց գիդի։ Ավելի մեծ մեքենան և մի քանի մեքենաների արժեքը հաշվվում են առանձին։ Ընտրված տոմսերն ու այլ ծառայությունները ավելացվում են իրենց սակագնով։

Ի՞նչ է ներառված փաթեթում։

Յուրաքանչյուր տուրի մանրամասն էջում առանձին նշված են ներառված և լրացուցիչ վճարվող ծառայությունները։ Խմելու ջուրը ներառված է բոլոր մեքենաներում։

Կարո՞ղ եմ վճարել կայքում։

Առցանց ամրագրման հարցումը հասանելի է։ Քարտային և Idram վճարումները դեռ միացված չեն․ վճարման պայմանները համաձայնեցվում են հաստատումից հետո։

Փոխարժեքներ

ՀՀ Կենտրոնական բանկ
WhatsApp