AARMORATRAVEL · ARMENIA
Խոր Վիրապ և Արարատ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստան։ Քո հաջորդ պատմությունը։

Արարատի տեսարաններից մինչև Դիլիջանի անտառները․ բացահայտիր Հայաստանը քո տեմպով՝ ARMORA-ի հետ։

Անհատական և խմբային երթուղիներՀայերեն, ռուսերեն և անգլերենՄեկօրյա և բազմօրյա ծրագրեր

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Քո ճանապարհորդությունը սկսվում է այստեղ

Ընտրիր երթուղին, ծանոթացիր գնին և ուղարկիր ամրագրման հարցում։

3–4 ժամ · Անհատական

Մայր Հայաստան · Կասկադ · Հանրապետության հրապարակ

Երևանի համայնապատկերներ, Կասկադի քանդակներն ու Հանրապետության հրապարակի ճարտարապետությունը՝ մեկ քաղաքային երթուղով։

Մանրամասն
4–5 ժամ · Անհատական

Մայր Հայաստան · Հանրապետության հրապարակ · Ծիծեռնակաբերդ

Երևանի տեսարաններ ու կենտրոնական հրապարակ, ապա այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Մանրամասն
5–6 ժամ · Անհատական

Գառնի · Գեղարդ · Քարերի սիմֆոնիա

Հեթանոսական տաճար, ժայռափոր վանք և Ազատի կիրճի բազալտե սյուներ։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Ծաղկաձոր · Սևան · Կեչառիս

Լեռնային հանգստավայր, Կեչառիսի վանք և Սևանի կապույտ ափեր։

Մանրամասն
6–8 ժամ · Անհատական

Ամբերդ · Արագած · Քարի լիճ

Լեռնային ամրոց և բարձրադիր լիճ։ Երթուղին կախված է սեզոնից ու եղանակից։

Մանրամասն
10–12 ժամ · Անհատական

Գառնի · Գեղարդ · Սևան · Դիլիջան

Գառնիի տաճար, Գեղարդի վանք, Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ ու Սևանավանք, Դիլիջանի հին փողոց, Միմինոյի հուշարձան և Հաղարծին՝ մեկ հագեցած ծրագրով։

Մանրամասն
8–9 ժամ · Անհատական

Սևան · Դիլիջան · Հաղարծին · Գոշավանք

Սևանա լիճ, Դիլիջանի հին փողոց և անտառների մեջ թաքնված վանքեր։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Գյումրի · Սև բերդ · Հարիճավանք

Գյումրիի քարե փողոցներ, յուրահատուկ ճարտարապետություն և Շիրակի պատմություն։

Մանրամասն
13 ժամ · Անհատական

Տաթև · Շաքի · Արենի

Տաթևի վանք, Որոտանի կիրճ, Շաքիի ջրվեժ և Արենի։ Ճոպանուղին՝ առանձին։

Մանրամասն
11–12 ժամ · Անհատական

Հաղպատ · Սանահին · Օձուն

Լոռու միջնադարյան վանքերը և Դեբեդի կիրճի տպավորիչ բնապատկերները։

Մանրամասն
8–9 ժամ · Անհատական

Խոր Վիրապ · Թռչունների քարանձավ · Արենի · Նորավանք

Արարատի տեսարանով Խոր Վիրապ, Արենի-1՝ Թռչունների քարանձավ, Արենիում ներառված գինու համտես և Նորավանքի կարմիր ժայռերի բնապատկերներ։

Մանրամասն
5–6 ժամ · Անհատական

Էջմիածին · Զվարթնոց

Մայր Տաճար, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Զվարթնոցի ավերակներ։

Մանրամասն
13–14 ժամ · Անհատական

Անհատական կարմրախայտի ձկնորսություն Դիլիջանում

ARMORA-ի անհատական ձկնորսական տուր՝ 1–3 մասնակցի համար։ Լեռնային գետահունով քայլք, փորձառու գիդ-հրահանգիչ և ձկնորսություն Տավուշի անտառներում։ Ընտրիր Ստանդարտ կամ Պրեմիում փաթեթը։

Մանրամասն
9–10 ժամ · Անհատական

Անհատական սպինինգային ձկնորսություն նավակից

ARMORA Travel-ի անհատական ձկնորսական տուր՝ Արարատի մարզի լեռնային լճակում, 1–2 մասնակցի համար։ Ձկնորսություն նավակից, անձնական հրահանգիչ և անհրաժեշտ հանդերձանք։ Ընտրիր Ստանդարտ կամ Պրեմիում փաթեթը։

Մանրամասն
1–7 օր · անհատական ծրագիր

Քո անձնական Հայաստանը

Կազմենք երթուղի՝ ըստ քո օրերի, հետաքրքրությունների և նախընտրած տեմպի։

Մանրամասն

Պատրաստի անհատական տուրերի գները մեկնարկային են՝ մեկ սեդանի համար, մինչև 4 ուղևոր՝ առանց գիդի։ Այլ մեքենայի և մի քանի մեքենաների արժեքը հաշվվում է առանձին։ Յուրաքանչյուր տուրի «Մանրամասն» էջում նշված են ներառված և առանձին վճարվող ծառայությունները։ Արենիի համտեսը ներառված է համապատասխան գինու տուրում։ Վերջնական գինը հաստատվում է մինչև վճարումը։

ՔՈ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ · ՔՈ ԵՐԹՈՒՂԻՆ

Կազմիր քո ճանապարհորդությունը

Ընտրիր վայրերը, օրերի քանակը և ծառայությունները․ գնառաջարկը հաշվարկվում է անմիջապես։

Ընտրիր տեսարժան վայրերը
Լրացուցիչ ծառայություններ

ARMORA TRAVEL · ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը՝ քո պատմության մեջ

Ճանապարհորդության լավագույն պահերը միշտ չէ, որ գրված են ծրագրում։ Մենք օգնում ենք ընտրել այն ճանապարհը, որտեղ քեզ սպասում են քո բացահայտումները։

Նորավանք · Վայոց ձոր
Նորավանք · Վայոց ձոր

ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Տեսարժան վայրերից այն կողմ՝ իրական հանդիպում Հայաստանի հետ։

ARMORA Travel-ը Հայաստանում կազմակերպում է անհատական տուրեր, օդանավակայանի տրանսֆերներ և պատվիրակությունների տրանսպորտային սպասարկում։ Քո այցի նպատակը, ժամանակը և նախասիրությունները դառնում են մեր ծրագրի հիմքը։

Հին վանքերի լռություն, լեռնային ճանապարհներ, տեղական համեր և նոր պատմություններ։ Ընտրում ենք այն կանգառները, որոնք հետաքրքրում են քեզ, և ծրագիրը հարմարեցնում քո ճանապարհորդության ձևին։

ՄԵԿ ԱՅՑ · ՏԱՐԲԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպե՞ս ես ուզում բացահայտել Հայաստանը։

01

Անհատական տուրեր

Պատրաստի երթուղիներ կամ քո կազմած ծրագիրը՝ ընտանիքի, զույգի կամ ընկերների համար։

Ընտրել երթուղի
02

Օդանավակայանի տրանսֆեր

Ժամանում կամ մեկնում․ տեղափոխություն օդանավակայանի և նախապես համաձայնեցված հասցեի միջև։

Պլանավորել տրանսֆերը
03

Գործարար այցեր

Պատվիրակությունների դիմավորում, ուղեկցում և տրանսպորտային սպասարկում՝ համաձայնեցված ծրագրով։

Ծանոթանալ ծառայությանը

Քո այցը սկսվում է պարզ զրույցից

  1. Պատմիր քո ծրագրի մասին

    Նշիր օրերը, հյուրերի քանակը և այն, ինչ կուզեիր տեսնել կամ կազմակերպել։

  2. Միասին հստակեցնենք մանրամասները

    Համաձայնեցնում ենք երթուղին, մեքենայի դասը, անհրաժեշտ լեզուն և ծառայությունները։

  3. Հաստատիր քո առաջարկը

    Վերջնական արժեքը և ամրագրման պայմանները համաձայնեցվում են նախքան վճարումը։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաճախորդների կարծիքները

Ճանապարհորդե՞լ ես ARMORA-ի հետ։ Կիսվիր քո տպավորություններով։

Գրել կարծիք

ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ուղարկիր ծառայության հարցում

Ընտրիր տուրը կամ դիմավորման ծառայությունը, ամսաթիվն ու հյուրերի քանակը։ Հարցումը պահպանվում է առցանց, իսկ ծրագիրը, հասանելիությունն ու վերջնական արժեքը հաստատվում են առանձին։

Բազմօրյա տուրի դեպքում՝ առաջին օրվա մեկնարկը։ Ժամը վերջնական հաստատվում է ամրագրման հետ։

Փաթեթի պայմանագրի նախագիծ

Անձնագրի լուսանկար չենք պահանջում։ Տվյալները պահպանվում են կոդավորված, հասանելի են միայն լիազորված ադմինիստրատորին և ներառվում են ձեր էլ․ հասցեին ուղարկվող պայմանագրի նախագծում։

Վճարում՝ հաստատումից հետո

Քարտային վճարում / Idram․ վճարման հղումը տրամադրվում է ամրագրումը հաստատելուց հետո։ Կայքում վճարային ծառայությունը դեռ միացված չէ։

Մինչև ճանապարհորդությունը

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս ամրագրել տուրը։

Ընտրիր պատրաստի տուր կամ կազմիր քո երթուղին և ուղարկիր հարցումը։ Մեքենայի հասանելիությունը, մեկնման պայմանները և վերջնական արժեքը հաստատում ենք առանձին։

Գինը մե՞կ անձի համար է։

Անհատական տուրի հիմնական գինը մեկ մեքենայի համար է։ Պատրաստի տուրերի մեկնարկային գինը մեկ սեդանի համար է՝ մինչև 4 ուղևոր՝ առանց գիդի։ Ավելի մեծ մեքենան և մի քանի մեքենաների արժեքը հաշվվում են առանձին։ Ընտրված տոմսերն ու այլ ծառայությունները ավելացվում են իրենց սակագնով։

Ի՞նչ է ներառված փաթեթում։

Յուրաքանչյուր տուրի մանրամասն էջում առանձին նշված են ներառված և լրացուցիչ վճարվող ծառայությունները։ Խմելու ջուրը ներառված է բոլոր մեքենաներում։

Կարո՞ղ եմ վճարել կայքում։

Առցանց ամրագրման հարցումը հասանելի է։ Քարտային և Idram վճարումները դեռ միացված չեն․ վճարման պայմանները համաձայնեցվում են հաստատումից հետո։

Փոխարժեքներ

ՀՀ Կենտրոնական բանկ
TelegramWhatsApp