ARMORA-ի անհատական ձկնորսական տուր՝ 1–3 մասնակցի համար։ Լեռնային գետահունով քայլք, փորձառու գիդ-հրահանգիչ և ձկնորսություն Տավուշի անտառներում։ Ընտրիր Ստանդարտ կամ Պրեմիում փաթեթը։
Սկսած 73,365 ֏մեկ սեդանի համար՝ մինչև 4 ուղևոր, առանց գիդի
ARMORA-ի անհատական ձկնորսական տուր՝ 1–3 մասնակցի համար։ Լեռնային գետահունով քայլք, փորձառու գիդ-հրահանգիչ և ձկնորսություն Տավուշի անտառներում։ Ընտրիր Ստանդարտ կամ Պրեմիում փաթեթը։
Տուրի նկարագրություն
Տուրը կազմակերպվում է Դիլիջանի տարածքում՝ Երևանից մոտ 110 կմ հեռավորության վրա։ Ձկնորսության ճշգրիտ վայրը տրամադրվում է ամրագրման հաստատումից հետո։ Լեռնային գետահունով դեպի վեր քայլելով՝ կվայելեք վայրի բնությունը և կզբաղվեք կարմրախայտի սպորտային ձկնորսությամբ։
Օրվա ծրագիրը
06։00՝ մեկնում Երևանից։ 08։30–17։00՝ ձկնորսություն՝ հանգստի ընդմիջումներով։ 17։00՝ մեկնում դեպի Երևան։ Պրեմիում փաթեթի դեպքում տեղում անցկացնելու ժամանակն ավելանում է մոտ մեկ ժամով։
Ստանդարտ փաթեթ
Մեկ մասնակցի համար՝ 100,500 դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար՝ հավելյալ 25,000 դրամ։ Առավելագույնը՝ 3 մասնակից։ Սնունդը ներառված չէ․ ձեզ հետ վերցրեք օրվա սնունդ կամ չոր սննդի փաթեթ։
Պրեմիում
Մեկ մասնակցի համար՝ 140,500 դրամ։ Ստանդարտ փաթեթի ընդհանուր արժեքին ավելացվում է 40,000 դրամ՝ ամբողջ խմբի համար։ Ներառվում է հայկական խորովածով և տեղական գինով հյուրասիրություն՝ բնության գրկում, դրա համար թույլատրելի և անվտանգ վայրում։
Ձկնորսության պայմաններ
Թույլտվության պայմանները և որսը պահելու թույլատրելի չափաքանակը ճշտվում են մինչև ամրագրման հաստատումը։ Առաջնահերթ կիրառվում է «Բռնիր և բաց թող» սկզբունքը։ Որսի առկայությունն ու քանակը երաշխավորված չեն։
Կարևոր տեղեկություն
Երթուղին ներառում է երկար քայլք քարքարոտ և երբեմն սայթաքուն գետահունով։ Հետևեք հրահանգչի ցուցումներին։ Բջջային կապը կարող է անկայուն լինել կամ բացակայել։ Վերցրեք գլխարկ, արևապաշտպան քսուք և փոխնորդ հագուստ։ Եղանակից և գետի վիճակից կախված՝ ծրագիրը կարող է փոփոխվել՝ նախապես համաձայնեցնելով մասնակիցների հետ։
Լրացուցիչ հնարավորություն
Եթե ցանկանում եք օգտագործել սեփական խայծերը, մեկնելուց առաջ կարող եք այցելել մեր գործընկեր Fishing House մասնագիտացված ձկնորսական խանութ և տեսականուց ընտրել ձեր նախընտրած տարբերակները։ Խանութում կատարվող գնումները տուրի արժեքի մեջ ներառված չեն։
Ներառված է
Տրանսֆեր Երևանից և հետադարձ
Վարորդ և ձկնորսական գիդ-հրահանգիչ՝ նույն մասնագետը
Սպինինգներ, խայծեր, պոլարիզացիոն ակնոցներ և ձկնորսական ռետինե երկարաճիտ կոշիկներ
Տաք սուրճ և թեյ
Ներառված չէ
Սնունդ՝ Ստանդարտ փաթեթում
Fishing House խանութի գնումներ
Անձնական ծախսեր
Լրացուցիչ ծառայությունը ներառվում է միայն այն դեպքում, երբ ընտրված է և հաստատված է քո վերջնական փաթեթում։ Մեքենայի տեսակը, մեկնելու ու վերադարձի վայրերը և այցերի հասանելիությունը հաստատվում են մինչև ամրագրումը։
Տուրի ծրագիր
01
Դիլիջանի անտառային գետահուն
ARMORA-ի անհատական ձկնորսական տուր՝ 1–3 մասնակցի համար։ Լեռնային գետահունով քայլք, փորձառու գիդ-հրահանգիչ և ձկնորսություն Տավուշի անտառներում։ Ընտրիր Ստանդարտ կամ Պրեմիում փաթեթը։
Տուրը կազմակերպվում է Դիլիջանի տարածքում՝ Երևանից մոտ 110 կմ հեռավորության վրա։ Ձկնորսության ճշգրիտ վայրը տրամադրվում է ամրագրման հաստատումից հետո։ Լեռնային գետահունով դեպի վեր քայլելով՝ կվայելեք վայրի բնությունը և կզբաղվեք կարմրախայտի սպորտային ձկնորսությամբ։
Մինչև ամրագրումը
Մեկնում և վերադարձ
Հանդիպման հասցեն, մեկնման ժամը և վերադարձի վայրը համաձայնեցնում ենք ամրագրման հաստատումից առաջ։
Գին և կանխավճար
Գինը և ներառված ծառայությունները նշված են ընտրված ձկնորսական փաթեթում։ 60,000 դրամից ցածր տուրերի համար կանխավճար չի պահանջվում։ Ավելի բարձր արժեքի դեպքում չափն ու ժամկետը համաձայնեցվում են նախապես։
Փոփոխում և չեղարկում
Փոփոխման կամ չեղարկման համար կապվիր մեզ հետ։ Կիրառվող պայմանները և հնարավոր ծախսերը ճշտվում են ըստ հաստատված ծրագրի ու պայմանագրի՝ պահպանելով օրենքով նախատեսված իրավունքները։